‘
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը Մեծ Բրիտանիայում տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել GQ ամսագրի վարկածով:
25-ամյա ֆուտբոլիստը դարձել էր այս ամռանը Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու՝ դառնալով 6 գոլի հեղինակ: Նա նաեւ 56 գոլով դարձել էր 2017 թվականի լավագույն ռմբարկու:
‘