‘Հարի Քեյն. Մենք ի վիճակի ենք հաղթել Չեմպիոնների լիգայում’

2048

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Չեմպիոնների լիգայում լոնդոնյան ակումբի շանսերի մասին։

«Կկարողանա՞նք հաղթել Չեմպիոնների լիգայում։ Իհարկե։ Չեմ ուզում առաջ ընկնել, բայց պետք է հավատալ։ «Տոտենհեմը» դուրս է եկել փլեյ-օֆֆի փուլ, և մենք բոլոր շանսերն ունենք դուրս գալու 1-ին տեղից։ Կարծում եմ շատերը կասկածում էին, որ ամեն ինչ կարող էր այդպիսի սցենարով ընթանալ»,- հարձակվողին է մեջբերում The Telegraph-ը։

Խմբային փուլի 4 մրցափուլից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը վաստակել է 10 միավոր։

Նախորդ հոդվածը‘Դիդյե Դեշամ. Իմ մոտեցումը Բենզեմայի նկատմամբ չի փոխվել’
Հաջորդ հոդվածը‘Ֆաբրեգասին հանգիստ չի տալիս Մոուրինյոյի պաշտոնանկությունը «Չելսիում»’