‘Հարկադիր կատարողը հափշտակություն է կատարել՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը ‘

1370

Քաղաքացի Արմենուհի Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2007 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2010 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում դստեր` «Արմենտել» ՓԲԸ-ին ունեցած պարտքի բռնագանձման համար հարուցված կատարողական վարույթի հաշվեհամարին վճարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության մարզային բաժնի հարկադիր կատարողին մաս-մաս փոխանցել և առձեռն հանձնել է 600 հազ. ՀՀ դրամ, որից զգալի չափերի՝ շուրջ 152 հազ. ՀՀ դրամը հարկադիր կատարողը, չվճարելով վարույթի հաշվեհամարին, հափշտակել է:

Քաղաքացի Արմենուհի Ա.-ի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ Պելե. «Մեսսին «Բարսելոնայում» Մեսսին Արգենտինայի հավաքականում նույն խաղացողները չեն »’
Հաջորդ հոդվածը‘Կարլոսը փորձել է համոզել Նեյմարին, որ «Ռեալ» տեղափոխվի ‘