‘Հարկային ծառայությունները քննում են Մինո Ռայոլայի գործունեությունը’

1631

‘

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտնվել է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Il Fatto Quotidiano-ն:

Աղբյուրի տեղեկություններով, հարկային մարմինները հետաքննում են գործակալի գործունեությունը: Պատճառն այն է, որ Ռայոլայի հաճախորդները կասկածվում են այլ կազմակերպությունների օգնությամբ հարկեից խուսափելու մեջ:

Ռայոլան արդեն մեկնաբանել է հետաքննությունը՝ ասելով, որ պատասխանատվություն չի կրում ֆուտբոլիստների այդպիսի քայլերի համար:

Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը:

‘

Նախորդ հոդվածը‘Բուֆոնը՝ «Ռեալ»-ի դեմ հանդիպումների մասին’
Հաջորդ հոդվածը‘«Միլանը» մտադիր է ձեռք բերել Էդինսոն Կավանիին’