‘
Երեքշաբթի ուշ երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի են ունեցել պայթյուններ և փոխհրաձգություն:
Վերջին տվյալների համաձայն՝ հարձակման արդյունքում զոհվել է 36 մարդ, ավելի քան 140-ը վիրավորվել են:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի խոսքով՝ հարձակումն իրականացրել են երեք մահապարտներ: Նրանք սկզբում կրակ են բացել ինքնաձիգներից, ապա պայթեցրել են իրենց:
Առայժմ ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն նախկինում թուրքական իշխանությունները հարձակումների համար մեղադրում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին կամ քուրդ անջատականներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատել է Ռամադանի ընթացքում անմեղ մարդկանց կյանքը խլած հանցագործությունը և միջազգային հանրությանը կոչ է արել սաստկացնել պայքարն ահաբեկչության դեմ: Փոխանցում է BBC-ն:
‘