‘Հարձակում Փարիզի եկեղեցում’

2021

Փարիզի դատախազությունը հրապարակել է Սենտ-Էտիեն-դյու-Ռուվրե եկեղեցու վրա հուլիսի 26-ին տեղի ունեցած  հարձակման հետաքննության առաջին տվյալները:

Հաղորդվում է, որ գրոհայինները եկեղեցի են ներխուժել առավոտյան ժամը 9-ն անց 25 և պատանդ են վերցրել 6 մարդու՝ հոգևորականի, երեք միանձնուհիների և երկու հավատացյալների: Միանձնուհիներից մեկին հաջողվել է փախչել, և նա է ոստիկանությանը հայտնել գրոհի մասին:

Հարձակում գործած անձինք մորթել են 86-ամյա հոգևորականին և փորձել են նույնն անել նաև պատանդներից մեկի հետ, որը ծանր վիրավորվել է:

Ժամանած հատուկ ծառայությունը սկսել է բանակցություններ վարել: Սակայն գրոհայինները դուրս են եկել եկեղեցուց և փորձելով պատսպարվել պատանդների թիկունքում՝ թաքնվել, բայց  պատանդներին հաջողվել է փախչել: Եկեղեցին գրոհողները գնդակահարվել են:

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ նրանցից մեկը՝ 19-ամյա Ադել Քերմիշը, Սիրիա մեկնելու և ջիհադիստներին միանալու երկու անհաջող փորձից հետո, ձերբակալված է եղել և ազատ է արձակվել 2016 թ. մարտի 18-ին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնը պաշտոնապես դարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Օբամայի խորթ եղբայրը քվեարկելու է հօգուտ Դոնալդ Թրամփի’