‘Հարձակվել են «ՎՏԲ­» բանկի Էջմիածնի մասնաճյուղի վրա’

1150

Այսօր «ՎՏԲ­» բանկի Էջմիածնի մասնաճյուղի վրա տեղի է ունեցել զինված հարձակում: Ինչպես News.am-ին հայտնել են ոստիկանության լրատվության բաժնից, հարձակում գործած տղամարդը Էջմիածնի բնակիչ, 1977թ. ծնված Աշոտ Հ.-ն է:

Կայքի տեղեկություններով` տղամարդը եղել է խաղալիք ատրճանակով, գումար է պահանջել: Անվտանգության աշխատակիցը անմիջապես վնասազերծել է տղամարդուն եւ ահազանգել ոստիկանություն:

Աշոտ Հ.-ն ձերբակալված է:

Նախորդ հոդվածը‘Պուտինի, Նազարբաեւի ու Լուկաշենկոյի հանդիպումը հետաձգվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը կդադարեցվի’