‘Հարյուրավոր ցուցարարներ բողոքի ցույց են անում Հոնկոնգի օդանավակայանում’

1076

Սև շապիկներ հագած հարյուրավոր հակակառավարական ցուցարարներ ուրբաթ օրը նստացույց են սկսել Հոնկոնգի օդանավակայանի սպասասրահում: Ակցիան կտևի երեք օր, հաղորդել է տեղական հեռուստատեսությունը:

Ցուցարարները կարգախոսներ են վանկարկում և մեգապոլիսում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ թռուցիկներ են բաժանում ուղևորներին:

Ակցիայի մասնակիցները խոստացել են վանդալիզմի արարքներ թույլ չտալ, չխափանել օդանավակայանի աշխատանքը և չփորձել թափանցել արգելված գոտի:

Օդանավակայանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ այս օրերին այն կաշխատի սովորական ռեժիմով, սակայն անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում:

Ավելի վաղ նույնպիսի ակցիա էր կազմակերպվել հուլիսի 26-ին, դրան մասնակցել էր առնվազն 15 հազար մարդ:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելա. Գուայդոն Մադուրոյին մեղադրում է բանակցությունները խոչընդոտելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. «Լիվերպուլ»-ը «Էնֆիլդ»-ում վստահ հաղթանակ տոնեց «Նորվիչ»-ի նկատմամբ (տեսանյութ)’