‘Հարյուր հազարավոր մարդիկ Թաիլանդում պահանջում են կառավարության հրաժարականը’

862

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում արդեն երկու օր է՝ չեն դադարում զանգվածային ցույցերը: Փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր ցուցարարներ, որոնք ներկայիս կառավարությանը մեղադրում են նախկին բռնապետ Տակսին Չինավատի հետ ստվերային կապերի մեջ և պահանջում են չեղյալ հայտարարել օրենքը, համաձայն որի՝ արտաքսման մեջ գտնվող բռնապետին կարող է ներում շնորհվել: Ցուցարարները շրջափակման մեջ են վերցրել առանցքային նախարարություններն ու վարչական շրջանները և մտադիր են խաղաղ ցույցերի միջոցով հարկադրել կառավարությանը հրաժարական տալ: Ըստ Բանգկոկի նահանգապետի՝ մայրաքաղաքի պատմական հատվածում ցուցարարների թիվը գերազանցում է 400 000-ը: Նշենք, որ Չինավատը հեռացվել էր իշխանությունից 2006թ. ռազմական հեղաշրջման հետևանքով և հեռակա կարգով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: Այժմ Թաիլանդի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է նախկին բռնապետի կրտսեր քույրը՝ Յինգլակ Չինավատը, իսկ խորհրդարանում ճնշող մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը չի թաքցնում իր համակրանքը նախկին բռնապետի և նրա քրոջ հանդեպ:

Նախորդ հոդվածը‘Բաքուն ԵՄ-ին առաջարկում է գործընկերության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել’
Հաջորդ հոդվածը‘Շվեդիայի ԱԳՆ. Հայաստանից և Ուկրաինայից հետո Մոլդովան կհրաժարվի եվրաինտեգրացումից’