‘Հարյուր հազարավոր չինացիներ գնահատել են «Հարցազրույց» ֆիլմը’

859

Չինաստանում հարյուր հազարավոր մարդիկ անօրինական կերպով դիտել են Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին պատմող «Հարցազրույց» կինոնկարը, հաղորդել է Reuters-ը: Միայն կայքերից մեկում ֆիլմը չինարեն ենթագրերով դիտել են 300 հազար օգտատերեր:

Չինական Douban կայքում կինոնկարի միջին գնահատականը կազմել է 9,8 միավոր՝ 10-ից: Օգտատերերից մեկը գրառել է. «Կիմ Չեն Ինն այնքան հրաշալի է, ի՞նչ կարիք կա նրան սպանել»:

Պեկինի համալսարանի պրոֆեսոր Չժան Իուն կարծում է, որ արևմտյան հասարակությունը նպաստում է չինացիների շրջանում ԿԺԴՀ-ի վերաբերյալ այլանդակ պատկերացում ձևավորելուն: «Չինացի ինտերնետ-օգտատերերը կարող են անգիտակցաբար ենթարկվել ֆիլմի ազդեցությանը՝ այդպիսով ընդունելով Հյուսիսային Կորեայի արևմտյան տեսլականը»,- ասել է պրոֆեսորը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կարող է արագացվել’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)’