‘
Ժամանակակից եվրոպացի տղամարդիկ միջին հաշվով 10 սանտիմետրով ավելի բարձրահասակ են, քան հարյուր տարի առաջ այս մայրցամաքում բնակվող իրենց նախնիները, հայտարարել են գիտնականները: Այսօր 21-ամյա եվրոպացիների հասակը, միջին հաշվով՝ կազմում է 1,79 մետր: Oxford Economic Papers ամսագրում հրապարակված զեկույցում նշվում է, որ բնակչության հասակի աճին նպաստել են բարեկեցության ընդհանուր աճը, բնակարանային պայմանների բարելավումը և եվրոպացիների կրթության միջին մակարդակի բարձրացումը: Եվրոպացի տղամարդկանց միջին հասակի փոփոխությունները Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի գիտնականները պարզել են բժշկական և զինվորական գրանցված տվյալների օգնությամբ: Նման գրառումների բացակայության պատճառով հնարավոր չի եղել պարզել, թե որքանով է փոփոխության ենթարկվել կանանց միջին հասակը, փոխանցում է BBC-ն:
‘