‘Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը ներառված է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրում’

699

Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմը ներառված է Մոսկվայի 36-րդ կինոփառատոնի «Ռուսական հետք» ծրագրում:

Ֆիլմի հերոս Հայկը, ով Հայաստանից է,  մեկնում է Կամչատկա, իսկ այնտեղից` Մոսկվա: Հարություն Խաչատրյանը նրա կյանքին հետևում է ավելի քան 20 տարի` 1988-2012 թվականների ընթացքում:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլին Նիոնում (Շվեյցարիա) Visions du Reel վավերագրական կինոյի միջազգային փառատոնի շրջանակում: Ֆիլմը ներկայացվել է 2013 թվականի ամռանը «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: Անցյալ տարի այն արժանացել է Հայաստանի ազգային կինոմրցանակի` «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:

Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնը կընթանա հունիսի 19-28-ը:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Աղվան Վարդանյան. Պատեհապաշտ, բ-ի տղերք ‘
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է Պարտադիր կուտակայինի հարցը’