Հարութ Ուլոյան. Ըստ այդ մարդկանց տրամաբանության, 4 տարի առաջ Փաշինյանն Ալիևի խոսափողն էր

1316

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Իշխանությունների մոտ Խոջալուի թեման էն մակարդակի անմեղսունակ մակարդակի ա հասել, որ նրանք «Ալիևի խոսափող» են ներկայացնում այն մարդկանց, որոնք պահանջում են իրենցից՝ իշխանություններից, արձագանքել Ալիևի հայտնի հայտարարություններին։

Իրավիճակն այդքան ողորմելի չէր լինի, եթե սրանից 4 տարի առաջ իշխանությունների ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույն թեմայի շրջանակներում չարձագանքեր նույն Ալիևին։

Կարող ա արդեն քչերն են հիշում, բայց 2020 թ․ Մյունխենում կազմեկերպված Փաշինյան-Ալիև տխրահռչակ «բանավեճի» ընթացքում վերջինս կրկին բարձրացրել էր Խոջալուի թեման, ինչին ի պատասխան Փաշինյանը ներկայացրել էր ներկայումս կրկին շրջանառվող փաստագրական նյութը՝ 1992 թվականի Մութալիբովի հարցազրույցի հայտնի դրվագը։ Դրան ի պատասխան, թե՛ Ալիևը, թե՛ այն ժամանակ դեռևս կենդանի Մութալիբովը տվյալ փաստագրական նյութը համարել էին կեղծիք։ Ավելին, Ալիևը, որպես «փաստարկ», նշել էր նաև, որ ներկայումս, այսինքն՝ 2020 թվականին, Մութալիբովի հետ որևէ խնդիր չկա, և նա հաշտ-համերաշխ բնակվում է Բաքվում։ Եվ դա այն դեպքում, երբ հայտնի է, որ 90-ականներին Մութալիբովը ներքին խռովությունների արդյունքում, կարելի ա ասել, փախած էր Ադրբեջանից։

Նույն ժամանակահատվածում Մութալիբովի հարցազրույցը կեղծիք ներկայացնողներին արձագանքել էր Մութալիբովից տվյալ հարցազրույցը վերցրած չեխ լրագրողը, որը հաստատել էր Մութալիբովի 1992 թվականի հարցազրույցում հնչեցված մտքերը։ Ինչևէ։

Ի՞նչ ա ստացվում։ Ստացվում ա այն, որ նույն թեմայի վերաբերյալ 4 տարի առաջ Փաշինյանը Ալիևին արձագանքում էր, այժմ՝ ոչ։ Ավելին, արձագանքողներն էլ համարվում են «Ալիևի խոսափող»։ Այսինքն, ըստ այդ մարդկանց տրամաբանության, 4 տարի առաջ Փաշինյանն Ալիևի խոսափողն էր։

Ո՞չ: Օ՜հ, ի՜նչ եք ասում։ Փաստորեն՝ Ալիևի սպառնալիքներին կամ մեղադրանքներին փաստագրված արձագանքելը նոր ա վերածվել մեղքի՞։ Բա դրա մասին ե՞րբ եք գլխի ընկել․․․

Ու պարզ չի, թե էս տեմպերով ողորմելիության որ գերադրական մակարդակի ենք հասնելու»։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի նախագահ Մութալիբովի (1991–1992 թթ.) հավաստմամբ` Խոջալուի ողբերգությունը կազմակերպել է Ադրբեջանի ազգային ճակատը
Հաջորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը