Հարութ Ուլոյան. Ի՞նչ է սա, եթե ոչ ողջ ազգին ինչ-որ գաղափարախոսություն պարտադրելու օրինակ

1684

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունն առաջին անգամ իշխող գաղափարախոսություն է և պետական ամբողջ համակարգը պետք է մարտավարական և ռազմավարական առումով դիրքավորվի ըստ այդմ․ «Օրինակ՝ մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությանը, ավելին, Կառավարությունը պետք է դրա դեմ կոնկրետ գործողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար»:

Ի՞նչ է սա, եթե ոչ ողջ ազգին ինչ-որ գաղափարախոսություն պարտադրելու օրինակ։ Գաղափարախոսություն, որը փորձում է պարտադրվել իբրև թե ընտրություններով ազգի կողմից ընդունված գաղափարախոսություն։

Ինչպես սրանից դեռ 30 տարի առաջ շատ դիպուկ մատնանշել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «Ժողովրդավարության պայմաններում անհնար է ողջ ազգին համախմբել մեկ միասնական գաղափարախոսության շուրջ։ Դրա վերջը ֆաշիզմն է։ Միշտ էլ կլինեն մարդիկ կամ մարդկանց խմբեր, եւ դա նրանց լիակատար իրավունքն է, որոնք երբեւիցե չեն ընդունի այդ գաղափարախոսությունը։ Գաղափարախոսության մենատիրությունը հնարավոր է միայն բռնապետության կամ ամբողջատիրության պայմաններում, որ ապացուցվում է թե՛ հայ ժողովրդի, թե՛ համայն մարդկության պատմական փորձով»։

Իհարկե, այս գնահատականները այն ժամանակվա ընդդիմության կողմից միանգամից խեղաթյուրվեցին և մինչև օրս էլ բազմաթիվ մարդիկ չեն կարողանում ճշգրիտ կերպով ընկալել տվյալ գնահատականները, սակայն Փաշինյանի կողմից իրականացվող ներկայիս արշավի կոնտեքստում Լևոն Տեր-Պետրոսյանի 30 տարվա վաղեմության գնահատականները շատ ավելի արդիական են հնչում, քան երբևէ։

Դիտեք տեսանյութը

Նախորդ հոդվածըՓիրուզա Մելիքսեթյան. Ազգային ջոջեր․ Արաքսյա էֆենդի (անցյալի «դիզվառելիքով»՝ ներկայի աթոռին)
Հաջորդ հոդվածըՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին