Հարութ Ուլոյան. Պատը գլխներիդ չե՞ք ուզում տալ

2842

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Բա վերջին 2-3 տարին մարդկանց էշի տեղ դրած համոզում էիք, որ «տարածքային ամբողջականություն» ասված փաթեթը, որը ներառում ա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու Արցախն Ադրբեջանի սահմաններում ճանաչելը, մեր կողմից ճանաչվել ա դեռևս 1991 թվականին:

Էլ ում ասես առաջին պլան չբերեցիք, որ էս թեզն ապացուցեր: Հիմա ձեր շեֆը կանգնած բացահայտորեն հայտարարում ա, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն ա, ով ճանաչել ա «տարածքային ամբողջականության» փաթեթը՝ ներառյալ հարևանների տարածքային ամբողջականությունը: Ամերիկացի ու եվրոպացի չինովնիկները սրանից առաջ էլ էին ասել, որ Փաշինյանն առաջին հայ ղեկավարն ա, ով Ղարաբաղը ճանաչել ա Ադրբեջանի կազմում, բայց դա պրոպագանդիստներին չէր հետաքրքրում: Նրանք փութաջանորեն ապացուցում էին անապացուցելին. ամեն ինչ տեղի ա ունեցել 1991 թվականին և վե´րջ:

Հը՞ն, էլի բան չունեք ասելու: Պատը գլխներիդ չե՞ք ուզում տալ: Իհարկե` չեք ուզի: Վաղն էլ արդեն ներկայիս պրոպագանդան եք տանելու. Փաշինյանն ա առաջինը Հայաստանը ճանաչել և վե´րջ:

Հ.Գ. Զգացե՞լ եք փաշինյանական քարոզչամեքենայի ոճը: Թեթևակի մի թեմա են շրջանառում, բոլորը սկսում են քննադատել; պրոպագանդան ատամները սրած հերքում ա. նման բան չի ասվել կամ եթե ասվել ա, ապա դրա հիմքերը շատ ավելի վաղ են դրվել; հետո Փաշինյանը կանգնում բացահայտ սեփականացնում ա այդ թեման ու բացահայտորեն հայտարարում ա էն, ինչն ամիսներով իր իսկ պրոպագանդան հերքում էր… արդյունքում արդեն ոչ մեկի ոտերին չի լինում ոչինչ»:

Նախորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Ի սէր ճշմարտութեան
Հաջորդ հոդվածըՀՀ Առաջին նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին