Հարութ Ուլոյան. Պարտությունից առավել ստորացուցիչ՝ նման իշխանություն հանդուրժելն է

1079

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Պարտությունից առավել ստորացուցիչ՝ նման իշխանություններ ունենալն ու հանդուրժելն է, որոնք արևմուտքից արժանանալով ծափահարությունների, գիտակցաբար, թե ինքնախաբեությունից ելնելով, Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական գործիք՝ հանուն իրենց աթոռների պահպանման։

Էժանագին ու անպատվաբեր պրոպագանդայի մեթոդներ կիրառելով` նրանք ցինիկաբար փորձում են հայ ժողովրդին համոզել, թե իրենց նման վարքը պայմանավորված է զուտ այն հանգամանքով, որ նրանք «ժողովրդի ծոցից» են դուրս եկել և չեն ցանկանում «էլիտար» կեցվածքով հանդես գալ։ Այնինչ նման էժանագին պրոպագանդան, ինչպես նշվեց, թելադրված է զուտ սեփական աթոռները պահելու և հավերժացնելու նպատակադրմամբ։ Եթե հարկ լինի, այս մարդիկ փողոցներում մուրացկանություն էլ կանեն, որպեսզի «հավատացնեն» իրենց ընտրազանգվածին, թե ինչպիսի «խեղճ ու կրակ» անձինք են նրանք։ Թե հայ ժողովուրդն ինչ պատմական մեղքեր է գործել նման նվաստացումների ականատես լինելու ու հանդուրժելու համար, միայն Երկնքին է հայտնի:

Արդյո՞ք նրանց շարքերում չկան ռացիոնալ մարդիկ, որոնք իրենց սիրելի ընկերներին բացատրեն, որ իրենց իշխանությունն, այնուամենայնիվ, հավետ Չէ՛։ Մի՞թե կարելի է նման «միամտություն» դրսևորել ու հավատալ, թե հայ ժողովուրդը հավետ համակերպվելու ու դիտորդ է լինելու ազգային խայտառակությունների այս անվերջանալի մղձավանջին:

Ցանկացած իշխանություն անխուսափելիորեն դատապարտված է տապալման, և, դրանից հետո, քանի՞ հոգի է մնալու նույն ՔՊ շարքերում։ Ներկայիս կուրծք ծեծողներից քանի՞սն են շարունակելու Փաշինյանին «պրիզնատ գալ»»։

Նախորդ հոդվածըՀՀ Առաջին նախագահի գրասենյակի հայտարարությունը
Հաջորդ հոդվածըԸնդդեմ սեփական պատմության կեղծարարության – 70. Լեւոն Տեր-Պետրոսյան – Ելույթ Հայ Ազգային Կոնգրեսի առաջին համաժողովում (21 դեկտեմբերի, 2008թ.)