‘Հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող շարքայինի սպանության դեպքի առթիվ’

1040

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ: 2015թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ:

Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից զոհվել է ժամկետային զինծառայող շարքային Սիդար Իգորի Ալոյանը:

Դեպքի առթիվ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Հայտնում է Քննչական կոմտեն: 

Նախորդ հոդվածը‘Պետական գրանտակերները. ՏԿԱԻՆ’
Հաջորդ հոդվածը‘Վնասազերծվել է զինված հանցախումբ. Ափսոս. Medialab.am-ի ծաղրանկարը’