‘
Հարսանիքներ գնալու արանքում Սերժ Սարգսյանը հասցրել է նաեւ մի արտասահմանյան այց կպցնել՝ անկախ այդ այցի քաղաքական կամ տնտեսական նպատակահարմարությունից ու առաջնահերթությունից:
Մասնավորապես, այսօր Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: Հայ-հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:
‘