‘«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին (տեսանյութ)’

988

Հայտարարված ընդմիջումից հետո ամբաստանյալների պաշտպանները ինքնաբացարկ հայտնեցին դատավոր Դավիթ Հարությունյանին՝ իրենց այդ քայլը հիմնավորելով նրանով, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք է ցույց տալիս: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացվում է դատավարության կարգի խախտումներով:

«Տուժողի իրավահաջորդի ներկայացուիցչները ժպիտով, ուրախ տրամադրությամբ ներկայացնում էին միջնորդությունը, կարծես շուո ծրագիր է, չենք ուզում դատավարությունը վերածել շոուի, ուզում ենք իրոք դատավարություն լինի»,- ասաց նա:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հեռացավ խորհրդակցության սենյակ:

ԼՐԱՑՈՒՄ

Դատավոր Դավիթ Հարությունյանը վերադարձավ խորհրդակցությունից և մերժեց ամբաստանյալների պաշտպանների՝ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Տիգրան Եգորյանը հայտնեց, որ ընդառաջ կգնան ամբաստանյալների պաշտպանների առարկություններին ու կխմբագրեն միջնորդությունը: Դատական նիստն ավարտվեց, հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին:

Նախորդ հոդվածը‘Դիպուկահարի կրակոցից Հալեպում հայ երիտասարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ-ը չի ուզում մեկնաբանել ՌԴ դեսպանի հայտարարությունը ‘