‘ «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը՝ մարտի 13-ին ‘

781

Մարտի 13-ին՝ ժամը 14:00-ին, Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ դատական նիստը տեղի կունենա Նոր Նորքի 4-րդ միկրոշրջանի Գյուլիքևխյան փողոցի 20 շենքում։

Նախորդ հոդվածը‘Մահ կամ ինքնաբացարկ’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի լեռնագնացը նկարահանել է սեփական անկումը ժայռից (տեսանյութ)’