‘
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Ինչպես դատարանից հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, այսօր դատական նիստից առաջ խոսքի իրավունք է խնդրել մեղադրյալներից մեկը՝ Նորայր Հայրապետյանը, ով միջնորդել է կրկին հարցաքննել իրեն եւ հայտարարել է, թե անձամբ ինքն է հարվածել Վահե Ավետյանին, եւ որ վերջինս հենց իր հարվածներից է մահացել: Դատարանը բավարարել է Հայրապետյանի՝ իրեն կրկին հարցաքննելու միջնորդությունը, եւ Հայրապետյանի այս հայտարարությունից հետո հայտարարվել է ընդմիջում: Քիչ առաջ դատական նիստը վերսկսվել է:
‘