‘«Հարսնաքարի գործով» նիստը հետաձգվեց’

655

Այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էր լսել «Հարսնաքարի  գործով» պաշտպանական կողմի ճառը, սակայն դատը հետաձգվեց ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպանի վատառողջ լինելու և դատարան չներկայանալու պատճառով:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գիտակցության չգալով՝ մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:  

Նախորդ հոդվածը‘Ձմռան «անսպասելի» ձյունը’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկոն կիևցիներին կոչ է արել անհապաղ հավաքվել Մայդանում’