‘«Հարսնաքարի» միջադեպից մեկ տարի անց’

1147

Հունիսի 17-ին՝ ժամը 23։00-ին, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում վերջինիս թիկնազորի անդամներն ու ռեստորանի անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկներ Վահե Ավետյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արտակ Բայադյանին։ Ավելի ուշ Վահե Ավետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացավ:

ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ստիպված եղավ վայր դնել պատգամավորական մանդատը՝ հետագայում պարզաբանելով, որ դա արել է, որ «ամբողջ ժամանակն օգտագործի ֆուտբոլի զարգացման համար»:

Քաղաքացիները մի քանի անգամ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված ակցիաներ կազմակերպեցին, որոնք ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով:

Ընդհանուր առմամբ ձերբակալվեց յոթ մարդ՝ ռեստորանային համալիրի 5 անվտանգության ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող։ Այժմ ընթանում է այս գործով դատավարությունը:

Նախորդ հոդվածը‘«Լիվերպուլի» գործադիր տնօրենը Մխիթարյանի համար հետաձգել է ուղեւորությունը Բրազիլիա’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Սարկիսովը կարիերան կշարունակի «Ուրալում»’