‘«Հարսնաքար». Դատարանը հետաձգեց Եգորյանի միջնորդության քննարկումը ‘

710

Դատարանը խորհրդակցության սենյակից վերադառնալուց հետո որոշեց տուժողի իրավահաջորդ Տիգրան Եգորյանի միջնորդության քննարկումը հետաձգել մինչև որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը, հայտնում է iLur.am-ի թղթակիցը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:

Նախորդ նիստի ժամանակ փաստաբան Տիգրան Եգորյանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց՝ մասնավորապես մատնանշելով նախաքննության փուլի մի շարք բացթողումներ: Եգորյանը, մասնավորապես, նշեց, որ հարկավոր է կատարել տեսաձայնագրման համակարգի պրոցեսորի կրկնակի հետազոտություն, գործով ապացույց համարել տուժողների հագուստը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան Պլատինիին կոչ է արել խստորեն պատժել Սերբիային’
Հաջորդ հոդվածը‘Ուդալցովին «փակել են», առայժմ` 48 ժամով’