‘Հարցախույզ. Կա՞ն արդյոք Երևանում հանրային զուգարաններ (տեսանյութ)’

981

2012 թվականին Երևանի քաղաքապետարանը հասարակական զուգարանների պահպանման և վերանորոգման համար տրամադրել է 3 մլն 343 հազար դրամ: iLur.am-ը հարցում է ուղարկել քաղաքապետարան տեղեկանալու համար, թե քանի հաականան զուգարան է գործում Երևանում և որտեղ ենք դրանք գտնվում:

Մինչև կստանանք մեր հարցման պատասխանը, հարցախույզ իրականացրեցինք Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե գիտե՞ն արդյոք քաղաքացիները մայրաքաղաքի հանրային զուգարանների գտվելու վայրերը:

Հարցվածներից շատերը տեղյակ չէին նույնիսկ դրանց գոյության մասին: Նրանցից մի քանիսը ասացին, որ մի քանի զուգարաններ գիտեն, սակայն դրանք վճարովի են: Մի քաղաքացի նկատեց, որ եթե մարդ այդ պահին չունի գումար, ապա տեսականորեն չի կարող հոգալ բնական կարիքները:

Նախորդ հոդվածը‘Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը «Շախտյորում» վաստակում է 2 միլիոն դոլար’