‘
Օրեր առաջ Սերժ Սարգսյանը ինքնաասուլիսի էր հրավիրել մի խումբ «ընտրյալ» լրագրողների: Սա արդեն իսկ ենթադրում է, որ հարցերը եղել են մեղմ ու շոյիչ, դե, իսկ պատասխանների որակի մասին, կարծում ենք, չարժե էլ անգամ խոսել:
Այնուհանդերձ, կան մի խումբ հարցեր՝ ուղղված Սերժ Սարգսյանին, որոնք եթե նույնիսկ չեն հետաքրքրում ընտրյալ լրագրողներին, այնուհանդերձ, դրանք հասարակության ուշադրության կենտրոնում են.
- Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք Եվրամիության հետ բանակցությունների անփառունակ ավարտի համար:
- Դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք Հայաստանի տնտեսության կազմաքանդման համար:
- Դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք վերջին 5 տարվա աննախադեպ արտագաղթի համար:
- Ինչո՞ւ ազատեցիք Լիսկայի մարդասպան որդուն և թիկնապահին:
- Դուք ձեզ մեղավոր համարո՞ւմ եք հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ վատացման համար, որի արդյունքում ադրբեջանական բանակը ստացավ զանգվածային ոչնչացման զենք:
- Չե՞ք կարծում, որ միայն օր առաջ ձեր հրաժարականը ի վիճակի կլինի փրկել հայկական պետությունը կործանումից:
‘