‘Հարցումներ կեղծելը հեշտ գործ չէ ‘

1263

Իշխանությունները գիշեր-ցերեկ մտածում են առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մասին, իսկ մինչ այդ փորձեր են անում հեղինակավոր սոցիոլոգիական կազմակերպությունների օգնությամբ կեղծել ժողովրդի իրական տրամադրությունները:

Մեր աղբյուրների համաձայն՝ արեւմտյան հեղինակավոր ընկերություններից մեկը տեղական ուժերով հարցում է իրականացրել, որի արդյունքները խիստ մտահոգել են Բաղրամյան 26-ին, ինչից հետո վերջիններս առաջարկել են ներկայացնել այնպիսի պատկեր, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի բարձր վարկանիշ ունի, քան Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Բնականաբար, հեղինակավոր կենտրոնի աշխատակիցները մերժել են նման առաջարկը՝ շեշտելով, որ չի կարելի նման քայլի դիմել այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի վարկանիշն անհամեմատելի է Րաֆֆի Հովհաննիսյանի համապատասխան ցուցանիշի հետ:

Նախորդ հոդվածը‘Միքայել Դանիելյան. Ես քաղաքական «բոզություններից» գլուխ չեմ հանում’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետական Ջոն Քերին ԱՄՆ պաշտպանության նախարարի հիմնական թեկնածու’