Հարցում․ Ռուսաստանցիների կեսից ավելին 2022 թ․ սթրեսային վիճակներում է հայտնվել

323

2022 թ․ ռուսաստանցիների կեսից ավելին բախվել է սթրեսային իրավիճակների, սակայն ընդամենը 7 %-ն է դիմել մասնագետների օգնությանը։

Այդ մասին են վկայում Հանրային կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք երկուշաբթի հրապարակվել են կազմակերպության կայքում։

Սթրեսի գլխավոր աղբյուրը 2022 թ․ հարցվածների համար եղել է աշխատանքը, նշել է հարցվածների 22 %-ը։ Յուրաքանչյուր հինգերորդը նշել է հատուկ ռազմական գործողությունը և իրավիճակն Ուկրաինայի շուրջ։ Հարցվածների 10 %-ը իր ապրումները կապում է անկայուն ֆինանսական վիճակի, պարտքերի և վարկերի հետ։

Հեռախոսային հարցումն անցկացվել է հուլիսի 10-ին, դրան մասնակցել է 18 տարեկանից բարձր 1,6 հազար մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼոնդոնը ցանկանում է անցկացնել «ամենականաչ» Օլիմպիական խաղերը
Հաջորդ հոդվածըGuardian․ Գների աճի պատճառով բրիտանացի թոշակառուները ստիպված են աշխատել