‘Հարցում. ԱՄՆ-ում կանանց մեծ մասը դժգոհ է Թրամփի աշխատանքից’

1665

Ամերիկուհի ընտրողների ճնշող մեծամասնությունը, ավելի ստույգ՝ 66 %-ը, չի ողջունում Դոնալդ Թրամփի գործունեությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում: Նման արդյունքներ է գրանցել ABC հեռուստատեսության և The Washington Post թերթի համատեղ հարցումը:

Ընդ որում՝ ԱՄՆ քաղաքացի կանանց 59 %-ը նշել է, որ «կտրականապես չի ողջունում» նրա գործունեությունը: Կանանց 30 %-ը աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահին, ընդ որում՝ 20 %-ը «վճռականորեն գոհ է» նրա աշխատանքից:

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են կայանալու, որոնց ընթացքում կվերընտրվեն 100 սենատորներից 35-ը, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, ինչպես նաև 39 նահանգապետներ:

Հրապարակված արդյունքների համաձայն՝ կանանց 89 %-ը ցանկություն է հայտնել մասնակցել միջանկյալ ընտրություններին: Ընդ որում, 65 %-ը կողմ է, որ դրանցում հաղթի Դեմոկրատական կուսակցությունը, որը կարող է հակակշռել Սպիտակ տանը՝ հանրապետական Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ:

Առաջիկա ընտրությունները կոչվում են միջանկյալ, քանի որ դրանք անցկացվում են նախագահական երկու ընտրությունների միջև: Սովորաբար այն կուսակցությունը, որը երկու տարի առաջ հաղթել է Սպիտակ տան համար մղվող պայքարում, միջանկյալ ընտրություններում կորցնում է տեղերը Ներկայացուցիչների պալատում:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կստուգվի նաեւ ատոմակայանը. Սանասարյանի 100 օրը. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Օհան Դուրյանի արվեստի երկրպագուներին. այցելություն Պանթեոն’