‘Հարցում. Ռուսաստանցիների 59 %-ը չի ողջունում «ժողովրդի թշնամիների» մասին Կադիրովի արտահայտությունը’

1006

«Լևանդա-կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքներով՝ ռուսաստանցիների կեսից ավելին անթույլատրելի է համարում իշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմությանն ուղղված սպառնալիքները: Հարցման առարկա է դարձել Ռամզան Կադիրովի՝ վերջերս արած արտահայտությունը, երբ նա ընդդիմությանն անվանել է «ժողովրդի թշնամիներ» և առաջարկել օրենքի ամենայն խստությամբ դատել նրանց՝ «քայքայիչ գործունեության համար»:

Սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքներով՝ ռուսաստանցիների 59 %-ն այդպիսի հայտարարություններն անընդունելի է համարում, 15 %-ի կարծիքով՝ դրանք միանգամայն ընդունելի են, ընդ որում՝ 4 %-ը համոզված է դրանում: Հարցվածների 27 %-ը չի կարողացել պատասխանել այդ հարցին:

Կադիրովը կտրուկ արտահայտություններ է  թույլ տվել նաև նախկինում: Օրինակ՝ 2009 թ. նա ժողովրդի թշնամի էր անվանել հարկերից խուսափողներին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քրիստիանու Ռոնալդուն 140 մլն եվրոյով հյուրանոց է գնել Մոնտե Կառլոյում’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալացին ահաբեկչություն էր ծրագրել կենգուրուի օգնությամբ’