‘Հարցում. Օգտատերերը Սերժ Սարգսյանի քարոզարշավը խայտառակ վատն են գնահատում’

1444

iLur.am-ն իր ֆեյսբուքյան էջում հարցում էր անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպես են «Ֆեյսբուքի» օգտատերերը գնահատում Սերժ Սարգսյանի քարոզարշավը: Առաջարկված տարբերակներից ամենաշատ ձայները հավաքել է «Խայտառակ վատ» տարբերակը (53.7%): Սրան հաջորդում է «Կրակոտ» տարբերակը (17.3%): Հիշեցնենք, որ հանդիպումներից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանի համակուրսեցին հայտարարել էր, թե Սարգսյանը ուսանողական տարիներին շատ կրակոտ երիտասարդ է եղել: Լավագույն եռյակն ամփոփում է «Խիյարը թարս է բուսնում» տարբերակը (19% ձայն): Սա մեկ այլ կիքս է, որ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում՝ Մովսես գյուղ կատարած այցի ժամանակ: Քարոզարշավը «շատ լավ» է գնահատում հարցմանը մասնակցածների 3.3 %-ը, «նորմալ»՝ 1.65%-ը, իսկ «Այդպես էլ պետք է լիներ» տարբերակին կողմ է 4.95 %-ը:

1. Խայտառակ վատ — 53.7%

2. Խիյարը թարս է բուսնում — 19%

3. Կրակոտ — 17.3%

4. Այդպես էլ պետք է լիներ — 4.95%

5. Շատ լավ — 3.3%

6. Նորմալ — 1.65%

Հարցմանը մասնակցել է 1121 մարդ:

Նախորդ հոդվածը‘Եթե իմ ամուսինը արել ա տենց բան, ուրեմն Վարդան Սեդրակյանի հրամանով ա արել. Պարույր Հայրիկյանի վրա կրակելու համար կասկածվողի կին’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը ՌԴ-ից կարող է փոխհատուցում պահանջել «սովետական օկուպացիայի» հասցրած վնասների դիմաց’