‘Հարցվողների բացասական սպասումների արդյունքում բոլոր 3 բաղադրյալ ինդեքսներն էլ շարունակոմ են սահել դեպի ներքև’

672

Հայաստանում հարցվողների բացասական սպասումների արդյունքում բոլոր երեք` գործարար ակտիվության, գործարար միջավայրի և սպառողների վստահության բաղադրյալ ինդեքսներն էլ շարունակոմ են սահել դեպի ներքև: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, գործարար ակտիվության ինդեքսը (ԳԱԻ) 2013-ի IV եռամսյակում 2013 վատթարացել է` 54.9 միավորից մինչև 50.1 միավոր, գործարար միջավայրի ինդեքս (ԳՄԻ) 53.9 միավորից մինչև 50.9 միավոր, սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ) 41.9 միավորից մինչև 40.9 միավոր: Տարեկան կտրվածքով ԳԱԻ-ն կորցրել է 12 միավոր, ՍՎԻ-ն` 3.4 միավոր, իսկ ԳԱԻ-ն բարելավել է իր գնահատականն ընդամենը` 0.2 միավորով: Իսկ երկամյա տրվածքով բոլոր երեք ցուցանիշների գնահատականներն էլ վատացել են, ԳԱԻ` 5,5 միավորով, ԳՄԻ` 0.6 միավոր, իսկ ՍՎԻ` 3.3 միավոր:

Գործարար մթնոլորտի ինդեքսի գնահատման վատթարացումը պայմանավորված էր բոլոր ոլորտներում հարցվողների տրամադրությունների անկումով, ընդ որում, ամենաշատը` շինարարության ոլորտում:

Հիշեցնենք, որ ԿԲ կողմից այս հարցումն անց է կացվում 2005 թվականից, որը կոչված է գնահատել ներկայիս տնտեսական իրավիճակը և ապագա ակնկալիքները: Ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է ամերիկյան Conference Board և գերմանական IFO  ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների վրա: 

Նախորդ հոդվածը‘Էշթոնի հետ հանդիպումից հետո Յանուկովիչը մեկնում է Պուտինի մոտ՝ Սոչի’
Հաջորդ հոդվածը‘Կայացավ Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դիպլոմների շնորհման արարողությունը. Ֆոտոշարք’