‘Հացադուլ՝ կեղտոտ սպիտակեղենը թաքցրած’

1684

Խաչիկ Ավետիսյանը հացադուլ կանի, բայց ոչ Ազատության հրապարակում:
«Օպերան օպերային ներկայացումների համար է, եւ այնտեղ եկող հյուրերի առաջ կեղտոտ սպիտակեղենը ցանկալի չէ ցուցադրել» ,- այսպես է մեկնաբանում իր որոշումը հացադուլ հայտարարած Խաչիկ Ավետիսյանը: Այսօր նա Ազատության հրապարակում պարզաբանել է իր քայլերը եւ նշել, որ առաջիկա երկու օրերին լինելու է
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մուտքի մոտ, իսկ հաջորդ երկու օրերի ընթացքում հացադուլը շարունակելու է տանը, հետո նորից դուրս գա հանրային հացադուլի: Խաչիկ Ավետիսյանը վստահ է, որ ամսի 25-ից հացադուլ կանեն նաեւ այլ ազատամարտիկներ, եւինքը մենակ չի լինելու: Նրա կարծիքով, այժմ պետք է հնարավորինս մեծ համախմբում ապահովել եւ պահանջել քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Ազատամարտիկը կոչ է արելբոլոր քաղաքական ուժերին, որ ապրիլի 24-ին ոչինչ չձեռնարկեն եւ հետեւեն իր օրինակին. «Եղեռնի ժամանակ մենք ոչ միայն տվել ենք 1.5 մլն զոհ, կորցրել ենք մեր պատմական հայրենիքի մի հատվածը, այլևմեր ամբողջականությունն ենք կորցրել: Այսօր մեզ պետք է հայության ամբողջականությունը վերականգնենք»: 

Նախորդ հոդվածը‘Սեֆիլյանը կմնա կալանքի տակ’
Հաջորդ հոդվածը‘Ապրիլի 24-ին Հայաստանում կլինեն 4 օտարերկրյա նախագահներ ‘