‘
Քաղաքացիական ակտիվիստ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել՝ ԵԱՀԿ պաշտոնյաներից պահանջելով գործուն քայլեր կատարել հայկական ուղղաթիռի խոցման պատճառների ուսումնասիրման եւ զոհված զիւնվորականների մարմինները վերադարձնելու ուղղությամբ:
Սանասարյանը հացադուլը սկսել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առաջ:
«Անվերապահորեն վստահելով հանդերձ մեր բանակին, վրդովմունքս ու պահանջս հայտնում եմ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առաջ, և հայտարարում անժամկետ հացադուլ, քանի դեռ տղերքն ընկած են գելի երախի առաջ»,- Ֆեյսբուքում գրել է Սանասարյանը:
‘