‘Հացի արտադրության ծավալները նվազել են 1.8 %-ով. «Ժողովուրդ»’

1102

Հղում անելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներին «Ժողովուրդը» գրում է, որ հացն այն բացառիկ սննդատեսակն է, որի սպառման անկումն ուղղակի կապված է արտագաղթի հետ: Այսինքն՝ եթե հացի սպառումը նվազել է, ապա նվազել է նաև ՀՀ բնակչությունը:  Այս տարի հացի արտադրության ծավալներն անցած տարվա համեմատ նվազել են 1,8 տոկոսով: Այս տարվա ինն ամիսներին արտադրվել է 218 հազար 800 տոննա հաց՝ անցած տարվա 221 հազար 900 տոննայի դիմաց: Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի մշտական բնակչությունը պաշտոնապես եղել է 3 միլիոն 19 հազար: Այսինքն՝ եթե հացի 1,8 տոկոսի նվազումը համամասնությամբ տարածենք նաև բնակչության թվի վրա, ապա կստացվի, որ Հայաստանի բնակչությունը վերջին մեկ տարում նվազել է 54 հազար մարդով: «Իսկ թե որքանով է իրատեսական այս թիվը, կարծում ենք՝ կարիք չկա մեկնաբանելու»,- եզրափակում է թերթը:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին ՀՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ա.Մանուկյան. Մեզ սլաքները երբեք էլ չեն հետաքրքրել, այլ միայն սլաքավարները’