‘
«Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին հողին են հանձնել: NEWS.am-ի հետ զրույցում Սարգսյանի հարազատները տեղեկացրել են, որ քանդվել է բետոնապատ դամբարանը, որտեղ դրված էր Արթուր Սարգսյանի դին եւ այն հողով է ծածկվել:
«Նրա եղբայրն ու մայրը գտնում էին, որ բետոնապատ դամբարանում թաղելը ճիշտ չէ եւ անպայման ուզում էին, որ հողով ծածկվի եւ որոշել ու հենց այդպես էլ արել են: Ներկա են եղել միայն հարազատները»,-ասել է զրուցակիցը:
Սարգսյանի մտերիմները մահանալուց հետո որոշել էին նրան դամբարանում դնել՝ պատշաճ պահի աճյունը տեղափոխելու համար, սակայն հարազատները պնդել են, որ նա թաղվի:
‘