‘ՀԲԸՄ-ը Արցախում նոր բարեգործական ծրագիր կիրականացնի’

946

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվում Ստեփանակերտի մշակութային, կրթական եւ արվեստի կենտրոնի նախագծման ուղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Շարունակական դասընթացներ» ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված կենտրոնը սպասարկելու է բոլոր տարիքային խմբերի ուսանողներին, ԱԺ պատգամավորներին, կառավարության պաշտոնյաներին` նրանց առաջարկելով անգլերենի կատարաելագործման, բուհական ընդունելության քննությունների նախապատրաստման, ինչպես նաեւ ստեղծարար տեխնոլոգիաների դասընթացներ: Դրանից բացի, կենտրոնն առաջարկելու է նաեւ երաժշտության, կառավարման եւ զբոսաշրջության զարգացման դասընթացներ:

Աշխատանքների իրականացման հիմքում ընկած է 2012 թվականի հոկտեմբերին գումարված Հայակական բարեգործական ընդհանուր միության 87-րդ ընդհանուր ժողովի օրերին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ՀԲԸՄ նախագահի միջեւ կրթական եւ մշակութային նախաձեռնության իրականացման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը:

«Շարունակական դասընթացների» ծրագիրն իրականություն դարձնելու նպատակով, ՀԲԸՄ-ի եւ Հայաստանի ամերիկայն համալսարանի միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որով համալսարանն իր Extension Program կրթական ծրագրի միջոցով զարգացնելու է դասընթացների ծրագիրը: Ծրագրի իրագործմանն աջակցելու նպատակով, առաջիկա հինգ տարիներին ՀԲԸՄ-ն կտրամադրի 575 հազար ԱՄՆ դոլար:

Նախորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ. Սիրիայում բռնությունները դադարեցնելու համար պետք է դադարեցնել զենքի մատակարարումը գրոհայիններին’
Հաջորդ հոդվածը‘Յուպ Հայնկես. Գիշերը քնել եմ «Յուվենտուսի» հետ’