‘ՀԳՎ նախկին սպան թունավորվել է անհայտ նյութով’

1844

Անգլիական Սոլսբերի քաղաքում անհայտ նյութով թունավորվել է Հետախուզության գլխավոր վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալը, երկուշաբթի հաղորդել են անգլիական լրատվամիջոցները:

ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի Հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին գնդապետ, ռազմա-դիվանագիտական ակադեմիայի դասախոս Սկրիպալը ձերբակալվել էր 2004 թ. դեկտեմբերին: Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ 1995 թ. բանակում ծառայելիս նա հավաքագրվել է բրիտանական հետախուզության կողմից և նրան է փոխանցել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ: 2006 թ. Մոսկվայի շրջանային զինվորական դատարանը Սկրիպալին դատապարտել էր 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, ինչպես նաև զրկել էր պետական պարգևներից և կոչումից: Սակայն մեկ տարի անց Մոսկվան նրան փոխանակել էր ԱՄՆ-ում լրտեսության համար մեղադրվող  անձանց հետ:

66-ամյաՍկրիպալից բացի՝ Սոլսբերիի առևտրի կենտրոնի մոտ՝ նստարանին, անգիտակից վիճակում գտել են նաև մոտավորապես 30-ամյա մի կնոջ, հայտարարել է Ուիլթշիր կոմսության ոստիկանության ներկայացուցիչը:

Տուժածները, որոնց մարմիններին ոչ մի տեսանելի վնասվածք չի եղել, անմիջապես հոսպիտալացվել են: Ներկա պահին երկուսն էլ ծայրահեղ ծանր վիճակում են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, հաղորդել են ոստիկանությունից:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը սահմանափակելու փորձի վերաբերյալ’