ՀԴԲ-ն Թրամփի նստավայրում փաստաթուղթ է գտել օտար պետության միջուկային կարողության վերաբերյալ

172

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մար ա Լագոյի նստավայրում խուզարկության ընթացքում ՀԴԲ գործակալները հայտնաբերել են մի փաստաթուղթ, որում մանրամասն նկարագրվում են օտար պետության միջուկային կարողությունները և այլ պաշտպանական հնարավորություններ, հաղորդել է The Washington Post թերթը։

Նաև այնպիսի փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք գաղտնի են եղել անգամ կառավարության որոշ անդամների համար, ասվում է հաղորդագրության մեջ։

Խուզարկության օրդերում նշված է, որ ՀԴԲ-ն հետաքննություն է անցկացնում պետության նախկին ղեկավարի կողմից լրտեսության մասին օրենքի հնարավոր խախտման կասկածանքով, հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըCovid-19-ի դեպքերի թիվն աշխարհում անցել է 606 միլիոնից
Հաջորդ հոդվածըԲայդենը և Թրասը կշարունակեն հակազդեցությունը ՌԴ–ի, Չինաստանի և Իրանի դեմ