‘
ՀԴԲ-ն նախազգուշացված է եղել, որ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի մարդասպանի՝ Լի Հարվի Օսվալդի դեմ մահափորձ է կազմակերպվում, վկայում է ՀԴԲ-ի 1963 թվականի գաղտնազերծված փաստաթուղթը:
Հինգշաբթի առաջին անգամ Ջոն Քենեդիի մարդասպանի վերաբերյալ մոտավորապես 3 հազար փաստաթուղթ է հրապարակվել ԱՄՆ-ում. Ազգային արխիվի կայքում հասանելի է 2891 գաղտնազերծված փաստաթուղթ:
«Անցյալ երեկոյան մենք Դալլասի մեր մի գրասենյակում զանգ ստացանք մի մարդուց, որը հանդարտ ձայնով տեղեկացրեց, որ ինքը Օսվալդի սպանության համար ձևավորված կազմակերպության կոմիտեի անդամ է»,- ասվում է 1963 թ. նոյեմբերի 24 ամսաթիվը կրող փաստաթղթում, որտեղ բերվում է այն ժամանակվա ՀԴԲ տնօրեն Ջոն Էդգար Հուվերի խոսքը:
Դրանից հետո ՀԴԲ-ն նախազգուշացրել է տեղական ոստիկանության ղեկավարին, որ Օսվալդի դեմ ինչ-որ գործողություններ են նախապատրաստվում: Ոստիկանության պետը հավաստիացրել է, որ Օսվալդը պատշաճ պաշտպանություն կունենա: «Այնուհանդերձ՝ դա չարվեց»,- ասվում է փաստաթղթում:
Երկու օր անց Դալլասի ոստիկանության բաժնում Ջեք Ռուբին Օսվալդին գնդակահարեց այն պահին, երբ նրան տեղափոխում էին դաշնային բանտ: Ընդ որում, փաստաթղթի համաձայն՝ Ռուբին հերքել է, թե ինքը մինչ սպանություն գործելը զանգահարել է Դալլասի գրասենյակ, ինչպես նաև չի ընդունել որևէ մեկի հետ կապ ունենալու մեղադրանքը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘