«Հեզբոլլահը» գնդակոծել է Կիրյատ-Շմոն քաղաքը Իսրայելի հյուսիսում

300

Շիական «Հեզբոլլահ» կուսակցության ռազմական թևի ջոկատները ականանետներից ռմբակոծել են իսրայելական Կիրյատ-Շմոն քաղաքը, որը գտնվում է Լիբանանի սահամանից 2,5 կմ հեռավորության վրա։

Այդ մասին ասվում է «Հեզբոլլահի» ռազմա-տեղեկատվական ծառայության Telegram-ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Գործողությունն անցկացվել է՝ ի պատասխան հարավլիբանանյան բնակավայրերի վրա իսրայելական գրոհների։

«Իսլամական դիմադրությունը հայտարարում է, որ չի հանդուրժի թշնամական ոտնձգությունները խաղաղ քաղաքների և գյուղերի նակատմամբ և թույլ չի տա վնասել քաղաքացիական բնակչությանը»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը Լեհաստանին տեսնում է ԵՄ-ի ապագա առաջնորդի դերում
Հաջորդ հոդվածըՅուրա Մովսիսյան․ «Հայկական ֆուտբոլը կփոխվի միայն այն դեպքում, եթե մենք ազնիվ լինենք մեր աշխատանքում»