‘«Հեզբոլլահ». Ասադը կմնա իշխանության’

2458

‘

«Իսրայելը վախենում է մեզնից և նոր բախումներից, իսկ ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող վնասել մեզ»,- կիրակի հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդ շեյխ Սայեդ Հասան  Նասրալլան: Իր ելույթում նա պարծեցել է լիբնանյան շիական ռազմականացված խմբավորման աճող հզորությամբ և հատկապես ընդգծել վերջին շրջանում Սիրիայում ունեցած հաջողությունները, որտեղ խմբավորումը հանդես է գալիս կառավարական ուժերի կողմից:

«Աշխարհը պիտի ընդունի այն փաստը, որ նախագահ Ասադը մնալու է իշխանության. սիրիական բանակը, պետությունը և կառույցները պահպանվելու են: Ընդդիմության հետ փակ հանդիպումներում նրանք արդեն դա հնարավոր են համարում»,- հայտարարել է Նասրալլան:

Նրա տեսաուղերձը հեռարձակվել է Բեյրութի միջոցառմանը՝ նվիրված Իսրայելի հետ պատերազմի 11-ամյակին, որում «Հեզբոլլահն» իրեն հաղթող է ճանաչում:

Փոխանցում է euronews-ը:

‘

Նախորդ հոդվածը‘Զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. Իսրայելցի օպերատորները հրաժարվել են անօդաչուներ ուղղել Հայաստանի վրա’