‘Հեթանոսական տաճարների համալիրը բացահայտել է հին զոհաբերությունների գաղտնիքը ‘

1218

Շիրակի մարզի հյուսիս-արևմուտքում շարունակվում են հեթանոսական տաճարների համալիրի պեղումները ավելի քան 10 հա տարածքում: Ինչպես պատմել է հնագիտական արշավախմբի ղեկավար Հայկ Հակոբյանը հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում, համալիրը ներառում է ինչպես փակ, այնպես էլ բաց տեսակի տաճարային կառույցներ: Արմինֆոյի փոխանցմամբ, պեղումների ընթացքում հայտնաբերվել են զոհասեղաններ, կավե արձանիկներ և այլ իրեր: Բացի այդ, հայտնաբերվել են աստվածների զոհաբերված կենդանիների` շների, երջերուների կմախքներ (զոհաբերվել են Անահիտ և Աստղիկ դիցուհիներին), այծեր (զոհաբերվել են Վահագնին): Զոհասեղաններին հայտնաբերվել են նաև մարդկային գանգի ֆրագմենտներ:

Հակոբյանի ասելով, հեթանոսական տաճարների համալիրը հիմնադրվել է մ.թ.ա. 2-րդ դարում և գործել է մինչև մ.թ. 4-րդ դարը: Հողմիկ գյուղի մոտ պեղումներն սկսվել են նախորդ դարի 80-ական թվականների վերջին, այնուհետև շարունակվել են 2006 թվականից: Հակոբյանը նշել է, որ եթե պեղումները Հողմիկում ներկայիս տեմպերով ընթանան, ապա դրանք կշարունակվեն 80-100 տարի: 

Նախորդ հոդվածը‘Օբամա. Թեհրանն ատոմային զենք կարող է ստեղծել միայն մեկ տարի անց կամ ավելի ուշ’
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիայում անհանգստացած են, Հայաստանում իրենց հավաքականին սպասվող իրադարձությունների պատճառով’