‘
Հայաստանի հեծանվային մարզաձևի ազգային հավաքականի հեծանվորդ Էդգար Ստեփանյանն այսօր հեծանվավազքի մինչև 23 տարեկանների առաջնությունում 40 կմ խմբակային վազք մրցաձևում դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Բացառիկ նվաճմանն անդրադարձել է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը.
«Թիմային ճիշտ աշխատանքը և ներդրված բոլոր ջանքերը տվեցին ցանկալի արդյունք: Որպես Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ՝ այս հաղթանակի առթիվ ուզում եմ շնորհավորել Էդգարին, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանին և առհասարակ բոլորիս, քանի որ սա Հայաստանի հաղթանակն է: Էդգար ջան, միշտ առաջ»,- գրել է Սահակյանը ֆեյսբուքյան էջում:
‘