‘«Հեղափոխական զանգվածի» արտագաղթը մտահոգու՞մ է Տիգրան Սարգսյանին (տեսանյութ)’

1369

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը զարմանահրաշ մի հայտարարություն է արել` ասել է, թե «այն ձեւով եւ ֆորմատով, որ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը Հայաստանում իրականացնում է «Հայրենակիցներ» ծրագիրը, ՀՀ կառավարության համար ընդունելի չեն»: Այդ մասին Սարգսյանը հայտարարել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Սարգսյանի այդ հայտարարությանը նախորդել էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունը, Հայաստանում 2006 թվականից ի վեր իրականացվող այդ ծրագրի շրջանակներում հազարավոր քաղաքացիներ մեկնում են Ռուսաստան, պարտադիր հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից եւ դառնում են ՌԴ քաղաքացիներ:

Տիգրան Սարգսյանը պատասխանել է, որ այս հարցը մտահոգում է ՀՀ կառավարությանը, եւ բարձրացվել է ՌԴ-ի իշխանությունների մոտ, ընդհուպ՝ քննարկվել է միջկառավարական հանձնաժողովում: «Մեր այդ դիրքորոշումը հայտնի է Ռուսատանի քաղաքական ղեկավարությանը, եւ լիահույս ենք, որ Հայաստանում այդ ֆորմատը չի գործի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

 

Հատված 2011 թվականի Հունվարի 29-ին «168 ժամ» օրաթերթում լույս տեսած՝ Տիգրան Սարգսյանի հետ հարցազրույցից.

 Հարց -Պարոն Սարգսյան, կրիտիկական զանգված միգուցե այս առումով չկա, որ շատ դժգոհ են, բայց էդ կրտիկական մասսան ավելի շատ արտագաղթում է, քան թե դուրս է գալիս ինչ-որ բան պահանջելու: Հրապարակ դուրս չենք գալիս, մենք փախչում ենք մեր պրոբլեմներից, որովհետև մտածում ենք, որ այստեղ չենք կարող լուծել:

Պատասխան -Եվ, հարցն ինչու՞մն է

Հարց -Եվ վիճակն իսկապես…

Պատասխան -Ամեն ինչ անե՞նք, որպեսզի մարդիկ չփախնեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությու՞ն (կատակով ծիծաղում են):

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ավտորիտար իշխանությունների կողմից հետապնդվող անձանց պաշտպանության հարցում ԵԽԽՎ նվաճումները մխիթարիչ չեն’
Հաջորդ հոդվածը‘Բան Գի Մունը կոչ է անում Թուրքիային՝ չսրել տարածաշրջանում լարվածությունը ‘