‘Հեղափոխությունից հետո Կահիրեում զարգացել է փողոցային արվեստը’

746

2011թ.-ին Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունը փողոցային արվեստի զարգացման հիմք հանդիսացավ: Ստեղծագործությունների՝ թանգարանններում ցուցադրությունը խիստ սահմանափակ էր, այդ իսկ պատճառով նկարիչները սկսեցին համեստ փողոցները վերածել  բացօթյա թանգարանների: Նրանց նախընտրած կտավը դատարկ, փոշոտ պատերն են, որոնց վրա թողնում են տարբեր տեսակի գրություններ եւ պատում գունավոր որմնանկարներով: 

«Գրաֆիտին դա արվեստի մի տեսակ է, արտահայտվելու մի ճանապարհ»,- ասել է Կենտրոն ժամանակից արվեսի փառատոնի դրամատուրգ եւ գեղարվեստական տնօրեն Ահմեդ Ալ-Աթթարը,- «Դա հայտարարության մի տեսակ է, որով ապացուցվում է, որ հասարակական տարածքը պատկանում է բոլորին. դա ինչպես զբոսնելու, նստելու, ցույցերի, այնպել էլ արվեստի համար է»: 

Փողոցային արվեստը Կահիրեում գոյություն է ունեցել դեռեւս հեղափոխությունից առաջ, սակայն եղել է գաղտնի եւ դժվար տեսանելի: Պատկերները սովորաբար շուտ անհետանում էին, ներկվում կամ պատռվում, իսկ արվեստագետները հետապնդվում էին ոստիկանության կողմից կամ ավելի վատ՝ ձերբակալվում: 

Ներկայիս արվեստի գործերը լի են զգացմունքայնությամբ, արտահայտում են հասարակական զայրույթ, քաղաքական հիասթափություն կամ ուղղակի հարգանքի տուրք  մատուցում զոհված ցուցարարների հիշատակին: Հայտնում է CNN-ը:

Նախորդ հոդվածը‘Գնում ես Պանամա, որ ի՞նչ անես’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Թոխատյան. Կառավարությունն ուրիշ բանով պետք է զբաղվի — ԳԱԼԱ’