Հեղափոխություն առանց հեղափոխականների․ Ալիք Մեդիա

1374
Elections of Yerevan State University rector

Ազատության հրապարակը վերածվել է ազգափրկության յուրատեսակ նոյյան տապանի, որտեղ ամեն կողմից իրար գլուխ հավաքված բազմատեսակ ու բազմագույն ուժեր ու գործիչներ Արցախի, «համայն հայ ազգի», Հայաստանի ու սփյուռքի փրկության իրենց տաղավարներն են դրել։ «Էստի համեցե՛ք» կանչելով՝ նրանք փորձում են անել անհնարինը։ Այն է՝ անբովանդակ ընդդիմությանը երկրորդ շունչ ու կյանք տալ։ Բովանդակազուրկ ընդդիմությունը, որը, չունենալով խոսքի նորություն եւ հանրային անհրաժեշտ վստահություն, որոշել է ուղղակի կրկնօրինակել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների փաշինյանական «հրաշքը»։ Բայց մոռանում են, որ ձեւի կապկումը առանց բովանդակության պարզապես ապաքաղաքական ծես է։

Պայքարի իմիտացիա հանուն իմիտացիայի։ Դասական սիմուլյակր։ Տոնակատարությունը բացողը Արթուր Վանեցյանն էր, որը ժամ առաջ որոշեց «իրենով անել» Ազատության հրապարակը՝ կարծես թե վախենալով այս անգամ էլ հետ մնալ հեղափոխական շարժերից եւ անմասն մնալ նոր իշխանափոխությունից։ Հետո արդեն միացան տարատեսակ մերձքաղաքական պրոֆիլի կուսակցություններ եւ աժիոտաժ ապահովող ֆոնային ուժեր, անհատ հացադուլավորներ ու կոլեկտիվ ժինգյալակերներ։ Այս ամենն, իհարկե, փաշինյանական հայտնի «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման» ֆոնին։

Բայց էլ ինչ փրկչական շարժում առանց բազմաչարչար «մտավորականության»։ Առանց արդեն ավանդական դարձած ստորագրահավաք-պահանջագրերի եւ խոր ու համապարփակ մտահոգության ընդդեմ Հայաստանի իշխանությունների ու նրանց ազգադավ քաղաքականության։ Եվ մտավորականության հոգու խոսքը ճայթեց, ինչպես ամպրոպը անամպ երկնքում: Խորհրդային նոմենկլատուրայի լավագույն ոգուց սերած վարչարարները, որոնք իրենք իրենց մտավորական են կոչել եւ գիշերուզօր պայքարում են պետբյուջեի մնացուկների եւ կալորիաների հավասար բաշխման համար, որոշել են փրկել Արցախն ու գործող իշխանություններին հետ պահել «ազգակործան որոշումներից», թուրքամետ քայլերից եւ ազգային իղձերին դավաճանելուց։

Գոռ Մադոյան

Շարունակությունն՝ այստեղ։

Նախորդ հոդվածըԸնդդիմություն, որին հետեւել չի կարելի․ Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՎազգենին ու Նիկոլին մի հակադրեք. ՉԻ