‘
ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջորջիո Մարկետին հայտարարել է, որ մի շարք հեղինակավոր մարզիչներ ՈՒԵՖԱ-ին առաջարկել են չեղարկել մրցակցի դաշտում խփած գոլի կանոնը:
«Մարզիչները կարծում են, որ ժամանակակից ֆուտբոլում մրցակցի մարզադաշտում գոլ խփելը դարձել է շատ ավելի հեշտ, քան նախկինում: Այդ իսկ պատճառով առաջարկվում է չեղարկել այդ կանոնը»,- Մարկետիի խոսքերն է մեջբերում Reuters-ը: Միաժամանակ պաշտոնյան չի նշել, թե կոնկրետ որ մարզիչներն են առաջարկի հեղինակը:
Հավելենք, որ արտագնա խաղում խփված գոլի կանոնը եվրոպական ակումբային մրցաշարերում առաջին անգամ կիրառվել է 1965/66 մրցաշրջանում:
‘