‘Հեղինե Բիշարյանը կարծում է թե Մարտի 1-ի համար դատապարտվածներ կան’

639

ՕԵԿ-ում հիշում են, որ 5 տարի առաջ մարտի 1 է տեղի ունեցել, սակայն պատգամավոր Հեղինե Բիշարյանը չգիտեր, որ մարտի 1-ի գործով դատապարտվածներ չկան։

 «Եղել են զոհեր, համապատասխան մարմիններն զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտվել են»,- ըստ «Ա1+»-ի, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Նրա գործընկերը՝ ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյան փորձեց ուղղել անճշտությունը. « Տա Աստված, մենք կարողանանք բացահայտել եւ պատժել մեղավորներին»։

Հիշեցնենք, որ 2008-ի փետվարի 29-ին, երբ Ազատության հրապապարակում հավաքված ժողովուրդը պահանջում էր վերանայել փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրությունների արդյունքները, ընտրություններին պաշտոնական տվյալներով 17 տոկոս ձայն հավաքած, մինչ այդ սուր ընդդիմադիր կարգախոսներով հանդես եկող նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը «արժանապատիվ համաձայնության գնաց» Սերժ Սարգսյանի հետ՝ նրանից ընդունելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Մի քանի ժամ անց՝ մարտի 1-ի առավոտյան սկսվեցին ոստիկանական ուժերի բռնի գործողությունները հրապարակում անժամկետ նստացույց անող խաղաղ քաղաքացիների դեմ: Դրանց արդյունքում առնվազն տասը մարդ զոհվեց, հարյուրավորներևը վիրավորվեցին: Մինչ օրս Մարտի 1-ի կազմակերպման եւ իրագործման համար որեւէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել: Զոհված 10 քաղաքացիների մահվան հանգամանքները պարզված չեն:

Նախորդ հոդվածը‘WikiLeaks. Տեր-Պետրոսյանը ստացել է 490-ից 570 հազար քվե’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Պապիկյան. «Սպարտակում» գնալով ինձ ավելի վստահ եմ զգում’