‘Հեղինե Բիշարյանին դուր չի եկել, որ իր քրոջ փեսային «քույրիկ Լևոն» են անվանել ‘

1847

Ինչպես արդեն հայտնի է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը երեկ հրաժարվել է պատգամավորական իր մանդատից և նշանակվելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնում:

«Ժողովուրդ» թերթը այսօր հրապարակել էր, որ Խաչիկ Հարությունյանին փոխարինելու է ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան Լևոն Դոխոլյանը, որը ներկայումս աշխատում է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»-ում և Շենգավիթ վարչական շրջանում նրան գիտեն, որպես «քույրիկ Լևոն»:

Aravot.am-ի փոխանցմամբ, թերթի հրապարակումը դուր չէր եկել Հեղինե Բիշարյանին ու հրապարակման հասցեատիրոջը: Լևոն Դոխոլյանը ֆեյսբուքյան իր էջում բավականին կոպիտ արտահայտություններ էր հնչեցրել նյութը հրապարակած լրագրողի հասցեին: Այս առիթով այսօր խորհրդարանում լրագրողները փորձեցին ստանալ տիկին Բիշարյանի պատասխանը, սակայն, տիկին Բիշարյանը և նրա աշխատասենյակում գտնվող կանայք բավականին ագրեսիվ կեցվածք են ցուցաբերել:

Երբ News.am-ի լրագրողը փորձել է ցույց տալ հոդվածը, խնդրելով Հեղինե Բիշարյանին կարդալ իր քրոջ փեսայի «մտքի գոհարները», վերջինս նախ խլել է լրագրողի ձեռքից ձայնագրիչը, ապա փակել ու անջատել համակարգիչը` ասելով .«Երբ որ լրագրողը թույլ է տալիս անձնական վիրավորանքներ ինչ-որ մեկի հասցեին, ապա հնարավոր է, որ նա ստանա համապատասխան պատասխան: Այստեղ ինքը, եթե պատասխանել է, այն մարդուն, ով այսօր թերթում հրապարակել էր…»:

Նախորդ հոդվածը‘Ստեփան Դեմիրճյան. Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար առաջին հերթին պետք է հաղթահարել վստահության ճգնաժամը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանկ Ռիբերի. Կինս արդեն իսկ տեղ է պատրաստել «Ոսկե գնդակի» համար’